Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
![]() ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա ավերջին՝ «Միացյալ Նահանգների որևէ վայրում», հնարավոր է՝ Մայամիում, գրել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյային։ Պաշտոնյան ասել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների աշխատանքային խմբեր և զինվորականներ, որոնք «ուսումնասիրում են քարտեզները»։ Նրա խոսքով՝ կետերի մոտավորապես 90%-ի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն մնացած հարցերը պահանջում են հետագա տեխնիկական խորհրդակցություններ։ Ամերիկյան աղբյուրը նշել է, որ ուկրաինացի և եվրոպացի բանակցողները զարմացած են Վաշինգթոնի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների մասշտաբով և ԱՄՆ-ի վստահությամբ, որ Մոսկվան կարող է ընդունել նման փաթեթը։ Վաշինգթոնը գնահատում է, որ համաձայնագրի նախագիծը Ուկրաինային կապահովի երկարաժամկետ անվտանգության մեխանիզմներով, կարագացնի եվրոպական ինտեգրումը և կբացի հասանելիությունը միլիարդավոր դոլարների վերակառուցման ծրագրերին։ Միևնույն ժամանակ, Կիևը պարտավոր կլինի համաձայնվելու զգալի տարածքային զիջումներին։ Ինչպես բացատրել է ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը, բանակցությունների հիմնական նպատակն է «ձևավորել հնարավորինս ուժեղ փաթեթը և տեսնել, թե արդյոք կարող ենք դիմել Ռուսաստանին այս խնդիրը լուծող առաջարկով»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
