Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան

118
Այսօր, 00:48
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ Հայաստանի վրա «դրսից տղա է բերում»
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, իրենք կքննարկեն, թե ինչպես օգնել Հայաստանին, ինչպես օգնել են Մոլդովային։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններից Հայաստանի վրա «դրսից տղա է բերում», բերում է «եվրայոնջաներին», ինչպես ինքն էր ասում ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ; Հայաստանում, Մոլդովայի նման, մի շարք կուսակցությունների կարգելեն ընտրություններին մասնակցել ու «եվրայոնջաները» Հայաստանի խարդախ լոտոները գովազդողների մասին կհայտարարեն՝ հորս արև, 100 տոկոս արդար է»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան