«Մեղադրյալի աթոռին ոչ այնքան Էդգար Ղազարյանն էր, որքան խոսքի ազատությունը՝ մեր երկրում»․ Ռուբեն Մելիքյան
395
Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 18:32
![]() «Քննությունն ավարտվեց, որոշ ժամանակ էլ պետք է սպասենք, վաղը՝ ժամը 10․00-ին է լինելու որոշման հրապարակումը»,- այս մասին քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա գնահատմամբ՝ հետաքրքիր նիստ է ընթացել, բովանդակային առումով հետաքրքիր քննարկում է ծավալվել։ «Մենք ներկայացրինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունը, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ՝ բոլորովին նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։ Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազարյանն էր, որքան խոսքի ազատությունն էր՝ մեր երկրում։ Հույս ունենք, որ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- ընդգծեց Մելիքյանը։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
