Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Իշխանությունը սնվում է ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց պառակտումից». Արման Թաթոյան

188
Երեկ, 20:12
«Իշխանությունը սնվում է ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց պառակտումից». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից:
Նրա իշխանության մեջ մյուսները կա՛մ զոհեր են, կա՛մ գործիքներ:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին՝ հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան