Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
![]() Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։ Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի, Վարդենիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Աղբյուրը` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
9603:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
14501:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
12401:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
13000:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
13300:30