Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան

267
Այսօր, 01:12
«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարության բաստիոնում խոսքի ազատության համար հերթական քաղաքական հետապնդումն է: Էդգար Ղազարյանը մեղադրվում է դատավորին արատավորող կամ նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար:
Նպատակը կանխատեսելի է՝ լռեցնել հրապարակային խոսքը: Զուգահեռ նպատակը՝ վախեցնել իշխանություններին հրապարակայնորեն քննադատողներին:
Ասել թե սա ոտնձգություն է խոսքի ազատության հանդեպ, նշանակում է ոչինչ չասել, քանզի դա այս իշխանութունների այցեքարտն է:
Մնում է հասկանալ՝ որտեղ են քպ առաջնորդի, որոշ քպ-ականների նկատմամբ քրեական գործերը՝ դատավորներին արատավորող արտահայտությունների համար»։

Աղբյուրը`   Էլինար Վարդանյան