«Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում»․ Ռուբեն Ռուբինյան
![]() Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է: «Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը՝ 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը՝ միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը: Ըստ ադրբեջանական «Թրենդ»-ի՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն ավելի վաղ ասել էր, թե «այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»: |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30