Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Սույն ՔՊ-ականին ինչո՞ւ չեք կալանավորում»․ Րաֆֆի Ասլանյան

500
Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 12:42
«Սույն ՔՊ-ականին ինչո՞ւ չեք կալանավորում»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե՞ հայ»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։

Րաֆֆի Ասլանյանն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Հայկո Պալյանի մեկնաբանություններին
Րաֆֆի Ասլանյանն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Հայկո Պալյանի մեկնաբանություններին
Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան