Իրանում ՀՀ դեսպանատունը թաքցնում է իրանական կողմի դժգոհությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ
![]() Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: «...Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար»,- հանդիպման ժամանակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին անդրադարձից այսքանն է գրում Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականի խոսքով՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչն անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով»,- փոխանցում է IRNA-ն։ Աղբյուրը` Իրանում ՀՀ դեսպանություն |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
