«Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում». Լևոն Թոքմաջյան
![]() «Դա տարիների ներշնչանք է եղել: Պարույր Սևակի մահից հետո ինձ մոտեցավ մի կին, իր թոշակի գումարները տվեց ինձ, որպեսզի մի պատկեր ստեղծեմ և բրոնզից ձուլեմ: Անցել է 30 տարի, ես չգիտեի՝ ինչ անեի այդ գործի հետ. երիտասարդ Պարույր Սևակը հենվել է խաչքարին և նայում է իր գերեզմանի քարին, կարծես թե ինչ-որ ներշնչանք կար իր ճակատագրի, բախտի հետ կապված»,- «Եվրոմեդիա»-ի եթերում, անդրադառնալով իր քանդակած «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» արձանին, ասել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: «Ես տեսա, որ Պարույր Սևակը շատ բարդ և հակասական կերպար է: Այստեղ իր արտաքին ֆիզիկական նմանության մասին չէ խոսքը, այլ նրա գաղափարական էության մասին: Երբ կարդացի նրա «Անլռելի զանգակատունը», որոշեցի մի գործ ստեղծել, որը ոչ թե այդքան շատ ֆիզիկական նման լինի Պարույր Սևակին, այլ հիշեցնի զանգակատուն: Ես ֆիզիկական անձը չեմ պատկերել, ես հոգեկան խառնվածքն եմ պատկերել»,- ընդգծել է քանդակագործը: Անդրադառնալով քանդակի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշել է. «Որ իրենք չեն հասկանում, ես մեղավո՞ր եմ: Էնքան բան են գրում: Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում, որ մենք կորցնում ենք ամեն ինչ: Եկել են, կպել ինձ»: |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
