Լուվրը դադարեցրել է աշխատանքը աշխատակիցների գործադուլի պատճառով
![]() Փարիզի Լուվրն անորոշ ժամանակով փակել է իր դռները աշխատակիցների գործադուլի պատճառով։ Թանգարանն այս մասին հայտարարել է իր կայքում։ Ըստ Le Monde-ի՝ Լուվրի 400 աշխատակիցներ են մասնակցում գործադուլին։ Նրանք բողոքում են «աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանում աշխատանքային պայմանների վատթարացման և այցելուների սպասարկման որակի անկման դեմ»։ Լուվրի վարչակազմը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին այն փակ կլինի ամբողջ օրը։ CGT արհմիության ներկայացուցիչ Քրիստիան Գալանիի խոսքով՝ թանգարանին «անհրաժեշտ է ուղղության փոփոխություն առաջնահերթությունների և անհետաձգելի կարիքների առումով»։ Նա հավելել է, որ վերջին 15 տարիների ընթացքում հաստատությունը կրճատել է իր անվտանգության ոլորտի 200 աշխատակցի, մինչդեռ այցելուների թիվը կրկնապատկվել է։ Արհմիությունները պահանջում են, որ Լուվրը ստեղծի լրացուցիչ աշխատատեղեր ընդունարանում և հասարակական կարգի պահպանման ոլորտում։ «Աշխատակիցները հոգնած են և ցանկանում են, որ իրենց օրինական պահանջները լսվեն»։ «Նրանց անհրաժեշտ են ռեսուրսներ՝ իրենց աշխատանքը լավ կատարելու, նորմալ պայմաններում աշխատելու և այցելուներին ավելի լավ սպասարկելու համար», - նշել է Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի Ֆրանսիայի թանգարանային աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Նատալի Ռամոսը։ Bloomberg-ը հաղորդում է, որ գործադուլի պատճառը նաև Լուվրում վերջերս տեղի ունեցած կողոպուտն ու ջրատարի վթարն էր, որի հետևանքով վնասվել էին Եգիպտոսի հնությունների դեպարտամենտի հարյուրավոր գրքեր։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
