Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»․ Վահագն Սարոյան

119
Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 10:12
«Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ամբողջությամբ օգտագործելով պետական իշխանության վարչական, իրավապահ և մեդիա լծակները:
Իշխանության բաց ճնշումը զուգորդվում է տեղեկատվական գրոհներով, իրավական մանիպուլյացիաներով և ներքին պառակտման սերմանմամբ։
Հիբրիդային պայքարի առանցքը հենց դա է՝ թիրախը ոչ թե ֆիզիկապես ոչնչացնելը, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում լեգիտիմությունից զրկելը։ Հիմա էլ կայք են սարքել ու Եկեղեցու դեմ քարոզ են անում պաշտոնապես:
Ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն ու ծիծաղելի մեղադրանքներով,
Եկեղեցու ներսում խթանվում են թունավորման և պառակտման գործընթացներ, իսկ Կաթողիկոսի անձի թիրախավորմամբ փորձ է արվում խարխլել ամբողջ ինստիտուտի հիմքերը, դա միայն Կաթողիկոսի անձը չէ:
Իշխանական մեդիան ներգրավված է համակարգված հակաեկեղեցական քարոզչության ու մանիպուլյացիաների մեջ՝ հասարակական գիտակցության մեջ կեղծ օրակարգ ձևավորելու նպատակով՝ հաղորդելով աբսուրդային լրջություն:
Եկեղեցու դեմ այս հիբրիդային արշավը, անկախ իշխանությունների մտադրություններից կամ հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում է թշնամուն»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան