«Ուկրաինան ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե Դոնբասը ռուսական չի ճանաչում»․ Զելենսկի
1135
Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 10:11
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Դոնբասը չի ճանաչի որպես Ռուսաստանի տարածք՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ դե յուրե։ Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում։ «Ինչ վերաբերում է ռուսների դիրքորոշմանը, ապա այն առայժմ չի փոխվել. դուք գիտեք, որ նրանք ցանկանում են Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդար. մենք չենք ցանկանում հանձնել Դոնբասը։ Ամերիկացիները ցանկանում են գտնել փոխզիջում, նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։ Ես ևս մեկ անգամ շեշտում եմ՝ ազատ տնտեսական գոտին չի նշանակում, որ այն կլինի ՌԴ ղեկավարության ներքո»,- նշել է նա։ Զելենսկին ասել է, որ տարածքների հարցը քննարկվում է, սակայն Ուկրաինան Դոնբասի ժամանակավորապես օկուպացված հատվածը ռուսական չի ճանաչի: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
