Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը»․ Բագրատ Սրբազան

189
Այսօր, 11:36
«Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքին․ «Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, փորձում են ահաբեկել ու այդ ճանապարհով նաև ուղերձ հղել հանրությանը, որ յուրաքանչյուրին նույնն է վիճակված, ովքեր կփորձեն խոսքով ու գործով ոչ միայն ի ցույց դնել, այլև պայքարել, որպեսզի ժամ առաջ չարիքը վերանա երկրից։ Մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում Էդգար Ղազարյանին»,- ասել է Սրբազանը։