Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան

275
Այսօր, 00:30
«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Տասնյակ զանգերին ու հաղորդագրություններին ի պատասխան.
Էդգար Ղազարյանին լռեցնելու մասին դատական նիստը տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 22-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20)։
Ժամը հայտնի կդառնա վաղն առավոտյան։ Հենց իմանանք, անմիջապես կհրապարակենք։
Դատավորը հայտնի կդառնա վաղն առավոտյան։ Հենց իմանանք, անմիջապես կհրապարակենք։ Թեպետ ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է քաղաքական գործերից հանրությանը հայտնի Մասիս Մելքոնյանին»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան