Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ակնհայտ է, որ պատվերն իջեցրել է նիկոլը»․ Աննա Մկրտչյան

243
Այսօր, 12:00
«Ակնհայտ է, որ պատվերն իջեցրել է նիկոլը»․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գրառումը․ «Վնգստացող բնորոշված իրավապահ համակարգը նորմալ է համարում դատարաններ շրջափակած, բռնությամբ դատարանների կազմեր փոխած անհայրենիքի ապօրինություններն անելը։ Արդեն այնքան անիրատեսական է խոսքի ազատության մասին գրելը, որ իմաստ էլ չունի դրա բաղադրատարրերը վերլուծել։
նիկոլի զավթած երկրում հայերը խոսքի իրավունք չունեն։ նիկոլի զավթած երկրում հայերը միայն հետապնդման, հալածանքի մատերիալ են։
Ակնհայտ է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ քաղաքական հալածանքների պատվեր է իջեցրել նիկոլը։
Մարդու իրավունքների տեղական և միջազգային «պաշտպաններին» էլ թողենք շաբաթ կիրակի վայելեն, որ հանկարծ սրբուհի գալյանի արդարության մեդալները չհիշեն ու հետ չվերցնեն։
Պարոն Ղազարյանը սա էլ է հաղթահարվելու, հաստատ։ Իմ ու Ձեր կարծիքը տխմարների մասին փոփոխման ենթակա չէ))
Հ.Գ. Էդգար Ղազարյանին մեկուսացնելով Հ1-ի եթեր գնալ ու ստեր ասել ցանկացողների թիվն ավելացնելն անգամ ձեր վիճակը չի բարեփոխի»։

Աղբյուրը`   Աննա Մկրտչյան