Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան

310
Այսօր, 02:12
«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի անընդունելի վիճակի մասին եմ ուզում գրել, որը վերաբերում է ոստիկանների աշխատանքային նվաստացուցիչ պայմաններին:
Ուրեմն, շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում հավաք, որին մասնակցում է նաև վարչապետը: Այդ ընթացքում ամբողջ փողոցը պարալիզվում է, շենքի դիմաց կայանած մեքենաները էվակուատորով հեռացվում են, հարյուրավոր ոստիկաններ կանգնում են փողոցի երկայնքով, ինչպես նաև՝ բակերում, սնայպերները կազմ պատրաստ են...
Լավ էդ ամենը մի կողմ, բայց կարելի՞ է ոստիկանների զուգարանի հարցը լուծել, թե՞ չէ, էս ինչ անմարդկայնություն է: Ամեն անգամ ես, անցնելով էդ ոստիկանների կողքով, լսում եմ, որ այս կամ այն խանութի դուռը թակում ու հարցնում են. «Տղերքից մեկը կարիք ունի, կարո՞ղ է ձեր զուգարանից օգտվել»:
Լավ, ինչպե՞ս կարելի է ժամերով ոստիկաններին կանգնեցնել փողոցում՝ ձյան ու ցրտի պայմաններում, ու չլուծել նրանց տարրական կարիքների հարցը: Դա էլ հոմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ՞, մի քիչ կարելի՞ է մարդկայնություն ունենալ, հը՞...»: