«Ուկրաինան այլևս գոյություն չէր ունենա՝ առանց ԱՄՆ-ի առատաձեռնության». Վենս
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Առանց ԱՄՆ-ի, Վենսի կարծիքով, Ուկրաինան այլևս գոյություն չէր ունենա: «Նախագահ Զելենսկին և նրա երկիրը կդադարեր գոյություն ունենալ՝ առանց Միացյալ Նահանգների առատաձեռնության։ Նա պետք է շնորհակալ լինի: Եթե համաձայն չես նախագահի հետ, վերցրու հեռախոսը և զանգիր նրան կամ մեր դիվանագետներին, այլ ոչ թե շրջագայիր Եվրոպայով մեկ՝ քննադատելով ԱՄՆ նախագահին: Դա վիրավորական է ինչպես նրա համար, այնպես էլ, ինձ և ամերիկացի ժողովրդի համար: Եվ, ի դեպ, դա հիմարություն է»,- լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Այս շաբաթ Զելենսկին քննադատել էր ԱՄՆ նախագահին Պուտինի հետ բանակցությունների համար։ Ի պատասխան՝ Թրամփն Ուկրաինայի նախագահին «բռնապետ» էր անվանել՝ հիշեցնելով Ուկրաինային աջակցելու համար ԱՄՆ-ի ծախսած գումարները վերադարձնելու անհրաժեշտության մասին։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
