«Բռնապետ՝ առանց ընտրությունների» և «համեստ հաջողություն ունեցող ծաղրածու»․ Թրամփը՝ Զելենսկու մասին
![]() Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցում հրապարակել էր գրառում, որտեղ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն անվանել է «բռնապետ՝ առանց ընտրությունների» և «համեստ հաջողություն ունեցող ծաղրածու»։ Իր կոշտ հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ Զելենսկուն հաջողվել է ԱՄՆ-ից 350 միլիարդ դոլարի ռազմական օգնություն ստանալ, որը Միացյալ Նահանգները երբեք «հետ չի ստանա»։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը պատերազմի ավարտի հարցում հաջողությամբ բանակցում է Ռուսաստանի հետ, ինչը չէր արել Ջո Բայդենը։ Թրամփի խոսքով՝ Եվրոպան ապացուցել է, որ ի վիճակի չէ խաղաղություն հաստատել, և ինքը՝ Զելենսկին, իր կարծիքով, պատերազմը համարում է «շահութաբեր գործարք» ու ցանկանում է այն շարունակել։ Թրամփը Զելենսկուն խորհուրդ է տվել «արագ գործել, հակառակ դեպքում նա կկորցնի երկիրը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը «հրաժարվում է ընտրություններից» և «ուկրաինացիների շրջանում կորցրել է վստահությունը»։ Ավելի վաղ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հակադարձել էր Թրամփին, նշելով, որ վերջինս, ցավոք, ապատեղեկացված է, և իրական հարցումների արդյունքներն այլ բան են ասում։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
