«Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Զելենսկի
539
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 15:37
![]() Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը վճարել են ուկրաինացիները, ևս 200 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «ԱՄՆ-ն մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31 միլիարդ դոլար՝ բյուջեի համար նախատեսված ծրագրերի շրջանակներում։ Դա, իհարկե, 500 միլիարդ դոլար չէ, դա լուրջ խոսակցություն չէ»,- հստակեցրել է Զելենսկին՝ հակադարձելով Թրամփի պնդմանը, թե Ուկրաինան պետք է պարզաբանի՝ ո՞ւր են գնացել ԱՄՆ-ի գումարները, կամ՝ վերադարձնի դրանք: Անդրադառնալով իր վարկանիշի՝ մինչև 4 տոկոս իջնելու մասին Թրամփի հայտարարությանը, Զելենսկին նշել է, որ, ցավոք, Թրամփն ապատեղեկացված է, և իրական սոցհարցումների արդյունքներն այլ բան են ասում։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
