«Զելենսկին լեգիտիմ նախագահ է». Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ անվանել էր «բռնապետ՝ առանց ընտրությունների»։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ է։ «Ուկրաինայի նախագահն ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում, ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, ով վաղուց սպանել է իր հակառակորդներին և շահարկել ընտրությունները»,- ասել է Մակրոնը։ Ինչ վերաբերում է ներկա պայմաններում Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուն, Մակրոնը նշել է. «Կարծում եք՝ Զելենսկին կարո՞ղ է ընտրություններ կազմակերպել մի երկրում, որտեղից միլիոնավոր ուկրաինացիներ հեռացել են, միլիոնավորներ զորակչվել են ճակատ, և որտեղ տարածքի մի ամբողջ հատված բռնագրավվել է Ռուսաստանի կողմից»: Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է ներկայացնում եվրոպացիների համար: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
