Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Իշխանությունների հեռացումը պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն»․ Պարույր Հայրիկյան

228
Երեկ, 18:30
«Իշխանությունների հեռացումը պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն»․ Պարույր Հայրիկյան

«Խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձին»։

«Ընդհանուր առմամբ՝ ինքն իր տեղում չէ։ Հանրության մեջ առկա՝ իշխանությունների հեռացումը պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն»,- ընդգծեց Հայրիկյանը։

«Երկու-երեք ամսվա ընթացքում կարող ենք ունենալ արտահերթ ընտրություններ՝ կապված Սահմանադրության հետ․․․ Ես չեմ ուզում գալ իշխանության։ Պետք է իշխանության գա իսկապես ժողովրդավարական եղանակով ձևավորված նոր իշխանություն․ սա է մեր մոտեցումը»,- հավելեց ԱԻՄ նախագահը։

Պարույր Հայրիկյանի ճեպազրույցը