Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
![]() Բաքվում շարունակվում է բռնազավթված Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատական ֆարսի ժամանակ ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ գերիներին մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն, ում «գործն» առանձին են քննում, հացադուլ է հայտարարել: |
«Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմայի չափով ձյուն է տեղացել»․ Գագիկ Սուրենյան
4322:54Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
5322:42Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
5822:36«Քրեական վարույթով անցնող Բեգոյանին Մարությանն աշխատանքից ազատել էր, Ավինյանը վերադարձրել է»․ Պեդրո Զարոկյան (լուսանկար)
6822:30Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
7622:24««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով»․ Գեղամ Ասատրյան
5822:18