Լարված իրավիճակ՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնում
![]() Երեկ՝ փետրվարի 20-ին, լարված վիճակ էր ստեղծվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Այստեղ բուժվող քաղաքացիները բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները ստանալ չեն կարողացել։ Պատճառն այն է, որ բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մոտ 100-ից ավելի քաղաքացի է պետպատվերով բուժվում։ Իստիտուտի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ այս ամենը սկսվել է, քանի որ պետությունը նախորդ տարվա ապրիլից պետպատվերի գումարները չի փոխանցել՝ տարբեր պատճառաբանություններ նշելով։ Պացիենտների խոսքով՝ իրենք շատ գոհ են բուժանձնակազմի սրտացավ վերաբերմունքից։ Պահանջում են, որպեսզի պետությունը նրանց աշխատավարձը տա, իրենք էլ ստանան իրենց պրոցեդուրաները, առանց այդ էլ ոչ բարվոք պայմաններում։ Միջանցքները ցուրտ են, սենյակները խոնավ։ Հաճախ առանց ջուր, տարրական կենցաղային պայմաններից զուրկ։Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը տարիներ առաջ առանձնացվեց Առողջապահության նախարարությունից, 2023-ին մասնավորեցվեց, սեփականաշնորհվեց, բայց այս ընթացքում պայմանները չբարելավվեցին։ Մինչդեռ այս կառույցը, ըստ քաղաքացիների, շատ կարևոր նշանակություն ունի թե՛ իրենց և թե՛ ամբողջ երկրի համար։ Բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու բողոք-պահանջով դիմում են Առողջապահության նախարարությանը ու ոչ միայն։ |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
9603:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
14501:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
12401:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
13000:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
13300:30