Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

286
Երեկ, 22:24
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Սիրելի երևանցիներ,
Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։
Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս պահին․
Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։
Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։
Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար և կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն՝ պահպանելով անվտանգության կանոնները»։