Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ավինյա՛ն, վերլուծիր՝ քո թիմում ովքեր էին սաբոտաժ անողները»․ Արամ Մանուկյան

279
Երեկ, 20:54
«Ավինյա՛ն, վերլուծիր՝ քո թիմում ովքեր էին սաբոտաժ անողները»․ Արամ Մանուկյան

Ակտիվիստ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրա՛ն Ավինյան, բայց քեզ մի խորհուրդ տամ։ Որ էս ամեն ինչը պրծնի, հասնես տուն, ծխելու կամ խմելու ընթացքում մի հատ վերլուծի, թե ովքեր էին քո աշխատանքային թիմում սաբոտաժ անողները, ովքեր մատը մատին չտվեցին, ովքեր լուռ հետևեցին էս ամեն ինչին, խելացի երիտասարդ ես, շատ բան կհասկանաս, կզգաս թելերը ուր են տանում։
Էտ վերաբերվում ա թաղապետերիցդ սկսած՝ մինչև տեղակալներդ, ավելին՝ քաղաքապետարանից դուրս էլ։ Վաղ թե ուշ գնալու եք, բա մի հատ չբռնես ու նակազատ անես սաղին, նոր գնաս։
Էս խի՞ եմ գրում, որովհետև ինձ դզում ա տեսնել ձեր սրընթաց անկումն ու խորտակումը, ինչքան շատ իրար ուտեք, ինչքան շատ իրար ոտի տակ քանդեք, էդքան լավ մեզ համար»։

Աղբյուրը`   Արամ Մանուկյան