Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական շոու էր». Արսեն Նիկողոսյան

191
Երեկ, 16:54
«Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական շոու էր». Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Գյումրիում տեղի ունեցածը բառի բուն իմաստով քաղաքական շոու էր՝ իշխանության կողմից։ Նույն Վարդանիկ Ղուկասյանի դեմ մինչ այդ արդեն հարուցված էին քրեական գործեր, սակայն նրան բերման ենթարկեցին հենց ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եթե ձեր նպատակը իրականում Վարդանիկին կալանավորելն էր, ապա դա կարող էիք անել արդեն իսկ հարուցված գործերից որևէ մեկով։ Բայց ես կարծում եմ, որ Վարդանիկ Ղուկասյանը Գյումրիի «ընդդիմադիր» նիկոլական թևն է, և այս կերպ իշխանությունը փորձում է խոչընդոտել իրական ընդդիմության ձայն հավաքելուն»:

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան