Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

167
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 16:54
Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Գյումրու նախկին քաղաքապետ վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել․ «Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է՝ ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»:

Նշենք, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից լրատվականներին հայտնեցին, որ նրանց ձերբակալել են՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով։

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան