Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Դավադրություն է սկսվել պետական շահի և հայոց լեզվի դեմ». Լիլիթ Արզումանյան

161
Երեկ, 14:24
«Դավադրություն է սկսվել պետական շահի և հայոց լեզվի դեմ». Լիլիթ Արզումանյան

«Ամենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է: Հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում աշխարհում: Այսինքն՝ կարող են գրվել անգլերեն հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, որովհետև հետաքրքիր չեն, ասենք՝ մեր գրողների մասին: Էլ չեմ ասում, որ հայոց լեզուն և բարբառագիտությունը, քանի որ բազմաթիվ բարբառներ ունենք, որոնք դեռ չեն ուսումնասիրվել, անհնար է անգլերեն լեզվով թարգմանել»,- ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով անցյալ տարի կառավարության ընդունած Գիտական կադրերի ատեստավորման կարգին, ըստ որի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ հրապարակվելու հիման վրա: Արզումանյանի խոսքով՝ պետք է լինի այլընտրանք, այսինքն՝ եթե պահանջ կա հանրահռչակելու մեր գիտությունը, նաև պետք է պահանջ լինի տեղական ամսագրերում հոդվածներ տպել: «Ես սա համարում եմ դավադրություն հայագիտության, հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ»,- ընդգծեց Արզումանյանը:

Նշենք, որ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

«Դավադրություն է սկսվել պետական շահի և հայոց լեզվի դեմ». Լիլիթ Արզումանյան