Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

Վարդան Ղուկասյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

324
Երեկ, 14:12
Վարդան Ղուկասյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

«USArmenianews» լրատվական կայքը տեղեկացել է, որ, երեկ՝ փետրվարի 20-ին, երեկոյան, «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում) և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վարդան Ղուկասյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«ԴՕԿ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ գրելով․ «Տեղեկացված ենք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ տարածված հրապարակումների մասին։
Կուսակցությունը անհրաժեշտության դեպքում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։