«ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ իր փողերն օգտագործվեն այլ երկրների գործերին միջամտելու համար». Ֆիցո
![]() Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման հարցը քննարկել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար և ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ իր գումարներն օգտագործվեն այլ երկրների գործերին միջամտելու համար։ «Մենք խոսեցինք փակված USAID-ի մասին, գործակալություն, որը բավական մեծ ֆինանսական միջոցներ է հատկացրել Սլովակիայի ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք այնուհետև օգտագործվել են տարբեր կազմակերպությունների կողմից՝ հակակառավարական գործունեություն ծավալելու համար։ Պարոն Մասկը վստահեցրել է, որ այդ դարաշրջանն ավարտվել է, քանի որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը շահագրգռված չէ, որ ամերիկյան փողերն օգտագործվեն այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար»,- ասել է Ֆիցոն։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
