«Գումարը վճարել ենք, շենքը չեն կառուցում»․ բողոքի ակցիա
![]() Երևան քաղաքի Ֆուչիկ-Հալաբյան հատվածում գտնվող կիսակառույց «Նուռ» բնակելի համալիրում բնակարան գնած քաղաքացները՝ շուրջ 250 ընտանիք, վճարելով մեծ գումարներ, մնացել են առանց տան։ Բնակիչների խոսքով շինարարությունը նախաձեռնողը Սևակ Արծրունին է, որի շինարարարական նախաձեռնությունը հայտնվել է սնանկության եզրին։ Նրանք հայտնեցին, որ վերջերս իմացել են նաև, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը ևս այս պրոյեկտի մեջ ներգրավված է։ Բնակիչներն այսօր Վարդան Սրմաքեշի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին։ «Խնդիրը միայն այս շենքի մասին չէ, մենք բարձրաձայնում ենք այս հարցը, որովհետև մեզ է վերաբերվում, բայց, վստահ եմ, որ բազմաթիվ այլ պատմություններ էլ կան, քաղաքացին մնացել է լրիվ մենակ։ Մենք գիտենք Սևակ Արծրունու մասին, վերջերս էլ իմացանք, որ Վարդան Սրմաքեշն է այս պրոյեկտի մեջ ներգրավված։ Ինչ ասեմ, համբերության բաժակը չի լցվել, արդեն համբերության կարաս ասեմ, ջրավազան ասեմ, ինչ ասեմ, այդ ամենը լցվել է։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել։ Ցավում եմ, որ ապրում ենք այնպիսի իրականությունում, որ մենք ենք ստիպված կառուցապատողի հարցերը լուծել»,- նշեց բնակիչներից մեկը։ Բնակիչներն ասում են, որ «Արցախբանկ»-ը, որի հետ էլ գործարք են արել, իրենց «խուժանավարի խաբել» է։ «Գագաթնակետն էլ է անցել, սրանից այն կողմ էլ տարբերակ չի լինում, եթե հարցը լուծում չստացավ, ինչքան տեղ ու ձև կա՝ արվելու է, խնդրում եմ մաքսիմալ լուրջ ընկալեք»,- Վարդան Սրմաքեշի ներկայացուցչին զգուշացրեց բնակիչներից մեկը։ |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
9603:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
14501:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
12401:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
13000:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
13300:30