Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Համարելով, որ Արցախի հարցը փակել է, հիմա Հայաստանի հարցի փակմանն է տանում». Մետաքսե Հակոբյան

147
Երեկ, 11:24
«Համարելով, որ Արցախի հարցը փակել է, հիմա Հայաստանի հարցի փակմանն է տանում». Մետաքսե Հակոբյան

«Երեկ այդ անձը, ըստ էության հայտարարեց, որ չունենք պետություն, չկա պետականություն, և որպեսզի ինքը կառուցի պետություն, խիստ անհրաժեշտություն կա սահմանադրության լուրջ փոփոխության՝ հանրաքվեի միջոցով»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին: «Ակամայից տեղափոխվեցի 6 տարի առաջ, երբ այդ անձը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում գոռում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այսինքն՝ Արցախից հետո հաջորդ փուլն ենք մտնում, որտեղ հայտարարվում է, որ ՀՀ-ն՝ ի դեմս այս իշխանություններին, պատրաստ է, որ թշնամին գա և տիրանա: Նույն սցենարն եմ տեսնում ես հիմա»,- նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ սա ամենալուրջ հայտարարությունն էր, որ Արցախի հայաթափումից հետո արվեց Փաշինյանի կողմից՝ «համարելով, որ Արցախի հարցը փակել է, հիմա Հայաստանի հարցի փակմանն է տանում»:

«Համարելով, որ Արցախի հարցը փակել է, հիմա Հայաստանի հարցի փակմանն է տանում». Մետաքսե Հակոբյան