«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան
![]() Այսօրվա հանրահավաքը դիտում ենք որպես սկիզբ, այն շարժման, որը պետք է վերջապես մեզ բոլորիս բերի միասնության։ Այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը ասաց՝ եկեք իմ դուռը թակեք, ես իշխանությունը հանձնեմ ժողովրդին։ Որպեսզի մենք դա անենք՝ պետք է, որ մարդկանց թիվը ոչ թե կրկնապատկվի, այլ հրապարակը պետք է լեցուն լինի։ Ես համոզված եմ, որ մենք դա կիրականացնենք մարտի 6-ին՝ ավելի բարենպաստ պայմաններում»,- նշեց գործիչը։ «Այսօրվա ղեկավար կոչվածը մի շարք հանցագործություններ է կատարել ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ․ ամենամեծ հանցանքն այն էր, որ հայտարարեց, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրանով իսկ զրոյացրեց ամբողջ բանակցային գործընթացը և մեր հաղթանակները․․․ Լկտի Ալիևին իրավունք տվեց ՀՀ-ի դեմ հայց ներկայացնել՝ 58 միլիարդ դոլարի։ Այս ամբողջը այդ տղայի խղճի վրա է։ Սա է իր «խաղաղության» գինը․․․ Եթե չարձագանքենք, աշխարհը համարելու է, որ հայ ժողովուրդը համաձայն է դրա հետ։ Այս հրապարակը պետք է լեցուն լինի, պետք է թույլ չտանք նրան մնալ այդ պաշտոնին, որովհետև նրա ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։ |
«Իշխանությունը չի կարող լուծել խնդիրները, որովհետև ինքն է խնդիրների գլխավոր պատճառը»․ Վահան Բաբայան
3023:14«Էսօր 2026թ․ ընտրություններից խոսելը նիկոլական օրակարգ ա»․ Նարեկ Մալյան
9321:18«5-7 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը չի կարող հանրաքվեով թրքահաճո սահմանադրություն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան
10421:06«Պահանջում ենք արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացի․ հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի՞»․ արցախցի (տեսանյութ)
10520:36«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
12920:12«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11819:42