Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան

162
Երեկ, 19:42
«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք՝ Հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը սարսափելի բան ասաց․ ասում է՝ ազգը չի կարևոր, ժողովուրդն է կարևոր․․․ Շատ տեսաբաններ կան, և հայտնի է, որ ազգը միշտ ավելի բարձր է, քան ժողովուրդը։ Ինչո՞ւ է նա այդպես ասում․ ինքը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունելուց հետո այստեղ թուրքեր բերել։ Ինքն ասում է՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ժողովուրդ է ապրում, ոչ թե հայեր։ Իր ասած իրական Հայաստանն էն ա, որը դառնում է «պռախադնոյ դվոռ» բոլորի՝ այդ թվում ադրբեջանցիների և թուրքերի համար»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդգծեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան