«Այս ուղերձի առանցքային նպատակն է ձեզ ներկայացնել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը». Նիկոլ Փաշինյան
![]() «2024-ի ապրիլի 10-ին խոսեցի իրական Հայաստանի գաղափարի մասին: 2025-ի տարեմուտին խոսեցի այն մասին, որ իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Հայաստանի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Բայց փաստն այն է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձևակերպված չէ և ամբողջականացված չէ: Նկատի ունեմ՝ ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ այդ գաղափարախոսությանը և որդեգրել: Ահա այս ուղերձի առանցքային նպատակն է այսօր ձեզ ներկայացնել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որը մենք այս ընթացքում մշակել ենք, իր «գաղափարախոսական ուղերձում» նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև անդրադարձավ հետևյալ հարցին՝ իսկ ինչի համար է գաղափարախոսությունը և ինչ գործնական նշանակություն ունի: |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
9603:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
14501:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
12401:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
13000:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
13300:30