«Գլխավոր հրամանատար ես եղել, պետք է բանակի պուլսը զգայիր»․ Մովսես Հակոբյան
«Բանակով զբաղվում են այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեն՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ»,- «24Նյուզ»,-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Բանակը քաղաքականությունից դուրս կառույց է, և հիմա մարդիկ չեն ուզում գնալ այնտեղ, քանի որ չեն ուզում ընկնել հարվածներրի տակ, այսօր բոլոր հարուցված գործերը, որոնք վերաբերում են մարտական գործողությունների ժամանակ կայացրած որոշումներին, անօրինական են և հակաիրավական․ իրավունք չունեն դատելու՝ հրամանատարի կայացրած որոշումը ճիշտ է եղել, թե ոչ․ այդ որոշումները քննարկման ենթակա չեն։ Մարտը դինամիկ երևույթ է, անընդհատ փոփոխական է, որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ իրավիճակում է հրամանատարն այդ որոշումը կայացրել։ Տիրան Վազգենիչին դատում են այն գործողության համար, ինչի համար տվել են ազգային հերոսի կոչում․․․ Գլխավոր հրամանատար ես եղել, պետք է բանակի պուլսը զգայիր․․․ Տիրան Վազգենիչին դատելն անհնարին է, անօրինական, չի թույլատրվում։ Նույնը Միքայել Արզումանյանին է վերաբերում, ուղղակի նա մի քիչ չարաճճի գեներալ է, չի ենթարկվում, դրա համար «նստեցրած» պահում են, թե չէ վաղուց բաց կթողնեին»,- ասաց Հակոբյանը։ |
«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան
1512:18«Եթե Նիկոլի հետ համաձայն չես, իր ասած «ժողովուրդը» չես»․ Կարեն Վրթանեսյան
3612:06Բրյուսելում ԵՄ դեսպանները կքննարկեն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը
5711:49«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո
6811:26«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան
5611:12«Առաջիկայում կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական նոր լարվածություն»․ Նաիրի Հոխիկյան
6910:30