Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

Հսկողության ենթակա նյութերի ցանկում կավելանան նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ

115
Այսօր, 00:06
Հսկողության ենթակա նյութերի ցանկում կավելանան նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է նոր կարգավորումներ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակից։

Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ առաջարկվում է լրացումներ կատարել՝ հսկողության ենթակա նյութերի ցանկում ավելացնելով նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ։ Դրանք միջազգային փորձով արդեն իսկ ճանաչվել են որպես վտանգավոր և լայնորեն կիրառվում են անօրինական շրջանառության մեջ։

Նոր հավելվածի համաձայն՝ ցանկում ներառվելու են հետևյալ նյութերը․ MDMB(N)-018 (մեթիլ 3,3-դիմեթիլ-2-[(1-պենտիլինդազոլ-3-կարբոնիլ) ամինո]բուտանոատ)

MMBA(N)-018 (N-(1-կարբամոյիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)։