Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ասել են՝ Վրաստանից մարդ է գալու, ազատեք տարածքը, մենք էլ չենք ազատել». ակցիայի մասնակից

81
Երեկ, 14:48
«Ասել են՝ Վրաստանից մարդ է գալու, ազատեք տարածքը, մենք էլ չենք ազատել». ակցիայի մասնակից

Ինչպես հայտնել էինք՝ կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով ամիսներ շարունակ նստացույց անող «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին այսօր ոստիկանները շենքի դիմացից բերման ենթարկեցին: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ այսօր ոստիկանությունից իրենց հորդորել էին ազատել տարածքը. «Մենք մեր օրենսդրական սահմանադրական իրավունքն ենք իրականացնում՝ գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով: Ես չհասկացա, թե Վահագն Չախալյանը ինչպես հայտնվեց թիրախում: Այսօր ոստիկանությունից եկել և ասել են՝ «Վրաստանից մարդ է գալու, էստեղ ազատեք»: Մենք չենք ազատել, ահա թե ինչու Վահագնին տարան: Ոստիկանությունը ուղղակի սադրեց»:

Հիշեցնենք՝ Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան:

«Ասել են՝ Վրաստանից մարդ է գալու, ազատեք տարածքը. մենք էլ չենք ազատել». ակցիայի մասնակից