Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ապագան եկել է․ Հայաստանի սրտում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ»»․ Վահե Լոռենց

78
Երեկ, 22:54
«Ապագան եկել է․ Հայաստանի սրտում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ»»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսանյութ է տարածվել, թե ոնց են այսօր մի խումբ ադրբեջանցիներ, Հայաստանի սրտում, Երևանի Հանրապետության հրապարակում, ադրբեջաներեն երգում Ղարաբաղ։
Ապագան եկել է․ Եվ ես ի սրտե ցանկանում եմ, ես աշխարհի բոլոր աստվածներին, դիցերին, ոգիներին, սրբերին աղերսում եմ, որ այս ապագան արագ մտնի այն մարդկանց տները, որոնք այս իշխանություններին բերեցին իմ հայրենիք։ Մտնի այն մարդկանց տները, որոնք երբևէ գոնե մեկ անգամ սրանց ընտրել են և այս թուրքերի հետ աշխատել, ճամփա անցել։
Վայելե՛ք ձեր սիրուն ապագան, զատո աշխարհի ամենաթասիբովներ․․․
Հավելեմ․ բուն նյութի տակ արդեն աղբի որդերից ոմանք մեկնաբանել են, թե թուրքը նման բան չի անի, դա թրքախոս արցախցիներն են․․․ Ահա թե որն է մեր հավաքականությունը»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց