Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս հայատյաց, թուրքամետ իշխանությանը»․ Արմեն Եղիազարյան

76
Երեկ, 23:24
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս հայատյաց, թուրքամետ իշխանությանը»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Արսեն Թորոսյանը Հ1 եթերում ասել է՝ «Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»... Իսկ Փաշինյանը ասել է՝ «Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ»...
Ուրեմն այս ազգադավ, թուրքամոլ, թուրքապաշտ խմբակը կյանքի գնով ուզում է իրականացնել թուրքական դարավոր երազանքները՝ ոչնչացնելով մեր ինքնությունը, պատմությունը, արժեքները ու սրբությունները։
Հիշում եք, որ ես 2021 թվականին բացահայտեցի Համաշխարհային Բանկի հաշվետվությունները, որտեղ ըստ Համաշխարհային Բանկի, 2018 թվականին Ադրբեջանից դեպի Հայաստան ֆինանսական հոսքը արձանագրվել էր 211 միլիոն դոլար։ Այս հարցը ես բարձրացրեցի ԱԺ ամբիոնից, դիմեցի բոլոր պատկան մարմիններին և ԱԱԾ-ին։ Այդպես էլ նորմալ ու խորքային ուսումնասիրություն չեղավ, ցրողական լղոզված պատասխաններից բացի։
Ամեն ինչ իր տեղն է ընկնում արդեն, այս «հեղափոխական» խմբավորումը արդեն բաց տեքստերով է պաշտպանում թուրքական շահը։
Հիմա ես եմ ասում, ինչքա՞ն կարելի է ապրել ու հանդուրժել այս հայատյաց, թուրքամետ իշխանությանը»:

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան