Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Իսրայելցի փորձագետները քննադատում են Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները»․ Սերգեյ Մելքոնյան

80
Երեկ, 23:48
«Իսրայելցի փորձագետները քննադատում են Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները»․ Սերգեյ Մելքոնյան

Իսրայելցի փորձագետներն այս օրերին քննադատում են Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին Շվեյցարիայում արած հայտարարությունները։ Այս մասին «168Ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Եվ սա այն դեպքում, երբ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հրեաների համար սա շատ նուրբ, զգայուն թեմա է, և նրանք կարծում են, որ Փաշինյանն իր այդ հայտարարություններով հատել է կարմիր գծերը․․․

Հայոց ցեղասպանության մասին թուրքական պաշտոնական դիսկուրսը որդեգրել են Հայաստանի պետական մարմիններն ու անձինք, որոնք կոչված են հանդես գալ Հայաստանի ու հայության շահերի դիրքերից՝ ՀՀ իշխանությունները»,- ընդգծեց Մելքոնյանը՝ հավելելով՝ երբ դու ասում ես, որ Հայոց ցեղասպանության հարցը պատրաստ ես քննարկել, արդեն իսկ դու այն դնում ես կասկածի տակ։

«Իսրայելցի փորձագետները քննադատում են Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները»․ Սերգեյ Մելքոնյան