Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Առանձին-առանձին ուզում են համոզել հայերին, որ բոլորը մտածում են միայն ստամոքսի մասին»․ Արամայիս Աղաբեկյան

59
Այսօր, 03:12
«Առանձին-առանձին ուզում են համոզել հայերին, որ բոլորը մտածում են միայն ստամոքսի մասին»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վտանգավոր նոր թեզ են հայկական տիրույթում գեներացնում, պետք է շատ զգույշ լինել և ոչ մի դեպքում չտրվել մանիպուլյացիային։
Տարբեր տրամաչափի քարոզիչներ և լրատվականներ տարածում են կեղծիք, թե, իբր, հայը պատրաստ է պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, բայց անտարբեր է Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերի նկատմամբ։ Իբր հայ ժողովրդի համար կարևոր է ստամոքսը, և խիստ երկրորդական են ազգային ու անվտանգային հարցերը։
Շատ դեպքերում թեմայի մեջ չգտնվող օգտատերեր տրվում են այս կեղծիքին և իրենց կամքից անկախ դառնում Նիկոլի և նիկոլանմանների գործիքը։
Ցյուրիխում վարչապետի հայտարարություններից հետո դաշտում մեծ թափ հավաքած այս կեղծ պնդումը մեկ նպատակ ունի՝ մեզ առանձին-առանձին համոզել, որ մեր չորսբոլորը անտարբեր են, և միայն դու ես, որ ընկել ես «անիմաստ» հարցերի հետևից։
Մի քանի ամիս առաջ Բագրատ Սրբազանի հռետորաբանության շուրջ համախմբված հայերը ամենևին էլ ստամոքսի խնդիր չէին ուզում լուծել։ Նրանց նպատակը ապազգային իշխանությունից ազատվելն էր, և նրանք պատրաստ էին դա անել՝ ի վնաս իրենց բարօրության և «ստամոքսի»։ Այլ հարց է, որ իրեն ընդդիմություն հռչակած ուժը չկարողացավ օգտագործել ժողովրդական էներգիան և չհաջողեց։
Նույնն էր նաև Ցյուրիխյան հռետորաբանության հետևանքները․ իշխանությունները դիտարկեցին սոցիալական ցանցերը և տեսան, թե իրականում ինչ է մտածում իրենց մասին հայը։
Այս ամենը բերեց այդպիսի խորամանկ որոշման, այն է՝ առանձին-առանձին համոզել հայերին, որ բոլորը մտածում են ստամոքսի մասին, և միայն դու ես, որ «էշ-էշ» ընկել ես «անլուրջ» հարցերի հետևից»։