Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ադրբեջանցիները գտնվում են այն հրապարակում, որտեղ տեղի է ունեցել 2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը». Էդգար Ղազարյան

89
Երեկ, 23:42
«Ադրբեջանցիները գտնվում են այն հրապարակում, որտեղ տեղի է ունեցել 2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանցիները գտնվում են այն հրապարակում, որտեղ տեղի է ունեցել 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Նրանք այսօր այնքան ուրախ են ու երջանիկ, որքան այդ հեղափոխության մասնակիցները՝ 2018 թվականին։ Այդ հեղափոխության հետևանքով նրանց առաջնորդները վաղուց գտնվում են Հանրապետության հրապարակի կառավարական շենքերում։ Նրանք Հանրապետության հրապարակում են հայտնվել կառավարական շենքերում հայտնված այդ մարդկանց շնորհիվ, նաև նրանց, ովքեր, 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխության խաբեության զոհը դառնալով, առ այսօր չունեն այդ հրապարակ վերադառնալու և իրենց գործած սխալի հետևանքները վերացնելու գիտակցությունը և վճառականությունը, իրենց արժանապատվությունը վերականգնելու ցանկությունը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան