Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Խաբեություն, մարդկանց ցավի վրա քաղաքական խաղեր․ սա է Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը»․ Արսեն Նիկողոսյան

71
Այսօր, 00:48
«Խաբեություն, մարդկանց ցավի վրա քաղաքական խաղեր․ սա է Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհետ կորած զինծառայողների ընտանիքների դժգոհությունը միանշանակ տեղին է, որովհետև այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաբում է և շարունակելու է խաբել այդ մարդկանց։ Հիշենք 2020 թվականը, երբ նույն ձևով խաբում էին՝ խոստանալով ապագա, իսկ իրականում ոչինչ չարեցին։ Մեր գերի ընկերներին ասում էին՝ «Մի քանի ամիս սպասեք, մենք այդ հարցը կլուծենք», բայց այդ հարցը երբեք չեն լուծել։
Այս մարդը չի լուծելու այդ հարցը, ժողովուրդ՛։ Այս մարդը խաբել է և շարունակելու է խաբել ձեզ։ Նա օգտագործում է ձեր իսկ ցավը՝ ձեր դեմ։
Եթե ես լինեմ իշխանության, ես այդ հարցը կլուծեմ։ Եթե դուք ինձ վստահեք մանդատ, ես այդ հարցը կլուծեմ։ Նույնը վերաբերում է նաև խաղաղության հարցին։ Եթե ես լինեմ իշխանության, խաղաղության հարցը կլուծեմ։
Սա է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը՝ խաբեություն, անգործություն և մարդկանց ցավի վրա քաղաքական խաղեր»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան