Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան

81
Երեկ, 16:30
«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Լավ պետություն կառուցելուց առաջ պետք է կարողանանք կառուցել լավ բանավեճ»․ Սիրուն արտահայտություն չէ՞։ Այո, բայց երբ լսում ես այս խոսքերը, անկասկած հարց ես տալիս՝ ով է դրանց հեղինակը։ Պատասխանը պարզ է. այս խոսքերը պատկանում են մի քաղաքական ուժի ներկայացուցչի, որի թիմակիցները հենց Ազգային ժողովում բռնություն են գործադրել խոսքի ազատության դեմ, բառիս բուն իմաստով հարձակվել ընդդիմադիրների վրա, թույլ չտալով բանավեճ վարել։
Այս խոսքերը պատկանում են այն քաղաքական ուժին, որի կառավարման օրոք Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, որոնցից շատերը բանտարկվել են հենց քաղաքական բանավեճի արդյունքում։ Այդ կուսակցության օրոք մարդիկ ազատազրկվել են միայն այն պատճառով, որ հայանպաստ կարծիք են հայտնել։ Այսօր այդ նույն իշխանության կողմից արդեն երկու տարի անազատության մեջ է Արմեն Աշոտյանը, որի «մեղքը» միայն այն էր, որ ասում էր՝ «Արցախը մի հանձնեք»։
Այս խոսքերի հեղինակը ներկայացնում է մի քաղաքական թիմ, որի առաջնորդը մարդկանց ծեփում և փռում էր ասֆալտին, կրակում էր մեր վրա, երբ մենք խաղաղ ցույց էինք անում, իսկ դատավորներին անվանում «վնգստացողներ»։
Եվ վերջապես, այս խոսքերի հեղինակը ներկայացնում է այն քաղաքական ուժը, որի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հայկ Մարությանը, բաժանեց մեր ժողովրդին «սևերի» և «սպիտակների»։ Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, և դուք էլ դրա հիմնական պատասխանատուն եք։
Այո, այս խոսքերի հեղինակը, ով դժգոհում է իր էջում իրեն քննադատող կամ հայհոյող քաղաքացիներից, կառկառուն ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն է։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան