Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Երկուսն էլ համարվում են հանցակիցներ». Հայկ Դեմոյան

96
Երեկ, 20:36
«Երկուսն էլ համարվում են հանցակիցներ». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուսանկարում երևացող երկու անձանցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն է: Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող ու կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից անցել է հինգ օր: Էդիտա Գզոյանը համառորեն լռում է և որևէ անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի կատարել դեռ: Այս կապակցությամբ որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի դրվել թանգարանի պաշտոնական կայքէջում:
Չկա որևէ դատապարտող հայտարարություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կողմից:
Լուսանկարի ձախ կողմում երևացող անձը կասկածվում է 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողություն կատարելու և խիստ արժեքավոր գրքեր յուրացնելու մեջ:
Էդիտա Գզոյանը և Հարություն Մարությանը որևէ քայլ չեն կատարել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Երկուսն էլ համարվում են հանցակիցներ՝ մի շարք քրեորեն հետապնդելի հանցագործություններում ուղղակի և անուղղակի ներքաշվելու համար, այդ թվում՝ փողերի լվացում, խոշոր չափի գումարների յուրացում, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, աշխատակիցների աշխատավարձի անօրինական տնօրինում և այլ իրավախախտումներ:
Բոլոր այս փաստերը ներկայացվել են քննչական մարմիններին՝ 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան