Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց». Տիգրան Աբրահամյան

80
Երեկ, 20:42
«Ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց՝ առանց ընդմիջման:
Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:
Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները:
Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ լավատեսություն չներշնչող խոստումներով:
Մի խոսքով, ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց:
Միակ բանը, որ այդ ընթացքում անընդհատ մտքիս էր՝ անհետ կորած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների ծանր հոգեվիճակն ու ապրումներն էին, որոնցից շատերի հետ վաղուց շփումներ ունեմ ու նրանց ամուր կամք, համբերություն և ուժ եմ ցանկանում, որպեսզի այս դժոխային փուլը հաղթահարեն ու իրենց համառ ջանքերը նպատակին ծառայեն՝ հասարակական մեծ սատարմամբ ու մասնակցությամբ»: