Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Այս երկրի միակ բարեփոխումը լինելու է Նիկոլի հեռանալը»․ Սևակ Հակոբյան

71
Երեկ, 22:06
«Այս երկրի միակ բարեփոխումը լինելու է Նիկոլի հեռանալը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ «Իրականում այս երկրի միակ բարեփոխումը լինելու է Նիկոլի հեռանալը։ Էդ բարեփոխմանը, վստահեցնում եմ, ոչ մեկը չի ընդդիմանա, կլինի ժողովրդի սրտով։ Թեկուզ եթե գնալու գին սահմանես։
Սաղ ժողովուրդը ասում է՝ 300 դրամով տրանսպորտ չենք ուզում, բայց հլը մի հատ հարցում արա՝ ժողովո՛ւրդ, կուզե՞ք տրանսպորտը դառնա 500 դրամ, բայց հեռանամ ձեր կյանքից։ Տեսեք՝ ոնց են սաղ ավտոները կանգնացնում ու երթևեկում տրանսպորտով։ Ասա՝ գույքահարկը ուզո՞ւմ եք տասնապատկեմ, բայց գնամ, կասեն հա, քսանապատկի։
Մեր երկրում ամենալավ բարեփոխումը լինելու է քո՝ իշխանությունից հեռանալը։ Դու էլ դա գիտես, կարծում եմ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան