Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան

67
Երեկ, 17:24
«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայատարարությունների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանային ու արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովումը. «Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց․ «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Վերահաստատում եմ, որ ՀՀ կառավարույթունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղման գործում»,- ասաց Փաշինյանը։

«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան